Search
Close this search box.

Նոր մանրամասներ. «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը ոստիկանության պետի ժ/պ-ի ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Էրեբունի պլազա» հյուրանոց ներխուժած զինված տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։

«Զինված անձը վնասազերծված է:

Ժամը 14:40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ, բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։

Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։
Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,- գրել է Ջանոյանը:։

Հիշեցնենք, որ այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոց զինված անձ էր ներխուժել եւ կրակոցներ արձակել: