Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չշարժվեք, թե չէ կկրակենք. Մանրամասներ «Էրեբունի պլազա»-ի կրակոցից

Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն։ Բիզնես կենտրոնը շրջապատել են ոստիկանները։ Զինված անձը նաև ավտոմատով կրակել է։ Այս պահի տվյալներով վիրավորներ կարծես չկան։ Շենքը շրջպատել են ոստիկանները։

Նա պահանջներ է ներկայացնում։

Ժամանել է Ալֆա ջոկատը։

Նշենք, որ շենքում են գտնվում մի շարք գրասենյակներ, և այս պահին բազմաթիվ մարդիկ կան։ Ըստ նախնական տեղեկությունների, նա պատանդառել է շենքի առաջին հարկում գտնվողներին։

Ներկայացնում ենք տեսանյութ, որն արվել է շենքի ներսից։

Factor.am-ի չճշտված տեղեկություններով՝ զինված անձը պահանջել է մուտք գործել ՀՀ եկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ