Search
Close this search box.

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը խոսել է ծննդատների փակման մասին

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է տարբեր քաղաքներում ծննդատները փակելու մասին խոսակցություններին։

«Հայաստանի գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից և անվտանգությունից»,-գրել է Վանեցյանը:

Հիշեցնենք, որ այս օրերին խոսվում է տարբեր քաղաքներում ծննդատները փակելու մասին։ Մասնավորապես Մարալիկ քաղաքի ծննդատունը փակելու հարցով բողոքի ակցիաներ էին սկսվել, ակցիաներ էին ընթանում նաև Եղվարդի ծննդատան մոտ: