Search
Close this search box.

Ոստիկանության հերթական բացահայտումները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 11-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի), ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներրը’ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ հունվարի 5-ին Մեծամոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արամ Ս.-ին՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Արմավիր քաղաքի բնակիչ, 19-ամյա Ռաֆիկ Մ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի ոստիկանները այսօր հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, այսօր ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ մի քաղաքացի կամավոր Արմավիրի ոստիկանություն է ներկայացրել ու հանձնել AKM ինքնաձիգ:

Վերջինս Արմավիրի մարզի բնակիչ, 48-ամյա Մնացական Մ.-ն է, ով հայտնել է, որ իր տան կից անասնագոմի տանիքի մաքրման աշխատանքներ կատարելու ընթացքում հայտնաբերել է նշված ինքնաձիգը՝ իր պահունակով և պատկանում է իր հանգուցյալ հորը, ով այն ձեռք է բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Նշված փաստով նույնպես ոստիկանության Արմավիրի նբաժմի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: