Search
Close this search box.

Մեզ խորհուրդ չտվեցին երեխա ունենալ. հերթական պատմությունը՝ «Հանրապետական» ծննդատան «արխիվից»

«Հայոց մայրեր» հասարակական նախաձեռնության ղեկավար Հայկուհի Խաչատրյանը՝ «Հանրապետական» ծննդատան հետ առնչվող, հերթկան պատմությունն է ներկայացրել: Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ավստրիայից ստացած տիկնոջ գրությունը.

Դիտելով ձեր տեսանյութը, կապված «Հանրապատական» հիվանդանոցի՝ հանձինս Ռազմիկ Աբրահամյանի,​ հիշեցի իմ​ անցած ճանապահը:​
ՈՒզում ենք ձեզ տեղեկացնել մեր ​ պատմությունը:

Ներկայումս մենք ապրում ենք Ավսրիայում` մեր ծանր հաշվանդամ երեխայի հետ, ում մի քանի ամսվա կյանք էին տվել հենց այդ նույն հիվանդանոցում, հիմա նա 14 տարեկան է: Երեխայի հաշվանդամության պատճառի մեջ մեզ մեղավոր ճանաչեցին` պատճառաբանելով մեր գենետիկ աուտոսոմ/ռեցեսիվ հիվանդությունը: Խորհուրդ չտվեցին հետագայում երեխա ունենալ, քանի որ​ բացառվում​ էր հաջորդ երեխայի​ ​ առողջ լինելը: Այդ պատճառով մենք մեկնեցինք Ավստրիա, որտեղ պարզվեց, որ երեխայի հիվանդության պատճառը ծննդաբերական սխալն է եղել: Ինչ վերաբերվուն է մեր գենետիկ հիվանդությանը՝ պարզվեց, որ ոչ մի գենետիկ հիվանդություն չունենք​ և այժմ մենք ունենք 2 բացարձակ առողջ երեխաներ, որոնք ծնվել են Ավստրիայում: