Search
Close this search box.

Մեծարգո պարոն Վարչապետ. դիմում եմ Ձեզ խնդրանքով. ցմահ դատապարտյալ

Մեծարգո պարոն Վարչապետ.
դիմում եմ Ձեզ խնդրանքով` հաշվի առնելով Ներում շնորհելու Ձեր բացարձակ լիազորությունը։ Շնորհելու մի դատապարտյալի, որն արդեն 25 տարի կրում է պատիժ, որին ՔԿՀ-ի կողմից տրվել է հետևյալ դրական բնութագիրը․ «Բնավորությամբ հանգիստ է, նպատակային, շփվող, չկաշկանդվող, միջանձնային և ներխմբային փոխհարաբերություններում կազմակերպող է, նախաձեռնող և իրականացնող, բացասական հակումներ չունի, հարգալից է աշխատակիցների նկատմամբ, հավասարակշռված է, շփվում է հավասարակշռված և դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալների հետ: Կատարած հանցանքի համար զղջում է, հիմնարկում կազմակերպված սպորտային միջոցառումներին մասնակցում է։ Աշխատանքի ցանկություն հայտնել է, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին»:

անկանում եմ Ձեզ տեղեկացնել նաև, որ յոթ ԱԺ պատգամավորներ, նաև մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ տվել են իրենց բնութագիր-երաշխավորագրերն ինձ համար։ Պարոն վարչապետ, անհրաժեշտության դեպքում նշածս պատգամավորների և հասարակական ու քաղաքական գործիչների կողմից տրված բնութագիր-երաշխավորագրերը կարող եմ ներկայացնել։

Խորին հարգանքներով՝ մահապատժի-ցմահ դատապարտված, սակայն մարդ չսպանած Ստեփան Գրիգորյան։