Search
Close this search box.

Հայտնի է Դալմա Գարդեն մոլում ցնցումների պատճառը

Դալմա Գարդեն մոլը ներկայացնում է պաշտոնական հայտարարություն՝ երեկվա իրադարձությունների հետ կապված։ Հունվարի 9-ին տեղի ունեցած տարհանման պատճառները պարզելու նպատակով ԱԻՆ-ի կողմից շարունակվում են իրականացվել աշխատանքներ Դալմա Գարդեն մոլի տարածքում: Ըստ ԱԻՆ-ի՝ ցնցման պատճառ կարող են եղած լինել հարակից տարածքում այդ ժամանակահատվածում կատարվող շինարարարկան կամ այլ մեխանիկական աշխատանքները, ինչպես նաև օդափոխության մասնակի խափանումը:

ԱԻՆ-ը նշում է, որ անհանգստանալու լուրջ պատճառ չկա: Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին և սպասում ենք սարքավորումների միջոցով ստացված հետազոտության արդյունքներին: Շնորհակալություն ենք հայտնում համբերության և Դալմա Գարդեն մոլի կողքին լինելու համար: