Search
Close this search box.

Արտակարգ վայրէջք. Մոսկվայից թռած ինքնաթիռի օդանավում ծուխ է նկատվել

Մոսկվայից օդ բարձրացած Nordwind ավիաընկերության օդանավը կոշտ վայրէջք է կատարել թուրքական Անթալիայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թռիչքի ժամանակ օդանավում ծուխ է նկատվել, ինչով պայմանավորված օդաչուներն արտակարգ վայրէջք են խնդրել:

Կոշտ վայրէջքի արդյունքում օդանավն արտաքին վնասվածքներ է ստացել:

Միջադեպի պահին ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, անձնակազմի անդամները չեն տուժել: