Search
Close this search box.

Վարչապետը երկու անգամ նույն նախադասությունն է կարդացել. Ինչո՞ւ է հեռացվել Վլադիմիր Կարապետյանը. AntiFake.am

Հայտնի են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության իրական պատճառները, գրում է AntiFake.am-ը:

Այսպես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի ուղերձը կարդացել է սուֆլյորից՝ նույն նախադասությունը կրկնելով երկու անգամ, ինչն էլ դարձել է ներիշխանական մեծ «ռազբորկաների» առիթ, և հենց այս պատճառով է աշխատանքից հեռացվել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

AntiFake.am-ն ի սկզբանե՝ Ամանորի գիշերը, ֆիքսել էր ամանորյա ուղերձում առկա կրկնությունը, սակայն տիրապետելով նաև վարչապետի աշխատակազմում առկա խժդժություններին ձեռնպահ ենք մնացել դա հանրայնացնելուց՝ սպասելով հնարավոր զարգացումներին:

Այսպես, News.am-ի յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի 4.40-4.56 վայրկյանում Նիկոլ Փաշինյանն ասում է. «2020թ.-ը դառնալու է թերահավատների հուսավառության և հավատավորների թռիչքի տարի: Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգեբանական թռիչքի տարի»:

Նույն տեքստը Նիկոլ Փաշինյանը բառացի կրկնում է 06:17-06.30 վայրկյանում, ապա խոժոռվում է, փոքր ընդմիջում վերցնում և շարունակում: