Search
Close this search box.

Ավագ քննիչին սպառնացել են սպանել և կոտրել են հեռախոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանին սպառնացել են սպանել և կոտրել են հեռախոսը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանի վարույթում քննվել է մեկ քրեական գործ, որով մեղադրյալ է եղել Ներսես Քոսոյանը: Քոսոյանի եղբայր Տիգրան Քոսոյանը եղբոր քրեական գործով վիճել է քննիչի հետ և վերջինիս նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ սպանության սպառնալիքներ հնչեցրել:

2019 թվականի նոյեմբերի 27-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 162ա հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի վարչական շենքի մոտ վիճաբանել է Հրանտ Վարդանյանի հետ, որի ընթացքում կոտրել է վերջինիս պատկանող «Սամսունգ Գալաքսի Ս10» մոդելի հեռախոսը` պատճառելով 235 000 ՀՀ դրամի գույքային վնաս: Տիգրան Քոսոյանը կալանավորվել է»: