Search
Close this search box.

«Այս հարձակման բոլոր կազմակերպիչները պետք է կրեն քրեական պատասխանատվություն». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2015-ին Արցախում խաղաղ ավտոերթի վրա կատարված այս հարձակման բոլոր կազմակերպիչները պետք է կրեն քրեական պատասխանատվություն՝ անկախ ուսադիրներից և կոչումներից:

Արցախի Հանրապետությունը լինելու է իրավական պետություն: Դա պետք է լինի գարնանը ընտրվելիք նախագահի հիմնական առաքելություններից մեկը»: