Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ինչպես են կիսամերկ կնոջը սառնամանիքին քարշ տալիս աստիճաններով

Սախալինի Նովոտրոիցկե ավանի բնակիչները տարօրինակ երևույթի են ականատես եղել: Շենքերից մեկի շքամուտքում մի տղամարդ աստիճաններով վեր է քարշ տվել կիսամերկ մի կնոջ: Չնայած սառնամանիքին՝ կնոջ հագին միայն ներքնազգեստ է եղել: Ականատեսներից ոչ մեկ չի խառնվել միջադեպին, ավելին, նրանցից ոմանք տեղի ունեցածը նկարել են հեռախոսներով:

Ավելի ուշ պարզվել է, որ կնոջը քարշ տվող տղամարդը նրա կենակիցն է, ով ծեծել է նրան: Կինն ալկոհոլի ազդեցության տակ փախել է տնից և տղամարդը նրան տուն տանելիս է եղել: Տղամարդն, ով հոգեկան խանգարումներ ունի, այժմ տեղափոխվել է հոգեբուժարան: