Search
Close this search box.

Գործարարն իր առանձնատունը նվիրել է հիվանդ երեխաներին

Օմսկում ռուս գործարարը նվիրել է իր առանձնատունը «Радуга» բարեգործական կենտրոնին պայմանով, որ այն գործածեն միայն հիվանդ երեխաների կարիքների համար:

«Радуга» կենտրոնը օգնում է որբ, հիվանդ և հաշմանդամ երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով և բազմանդամ ընտանիքներին, որոնք հայտնվել են կենսական դժվար պայմաններում: Ձեռներեց Վլադիմիր Բուլանովն ինքն է եկել կենտրոն և առաջարկել տնօրեն Վալերի Եվստիգնեևին իր առանձնատունը:

Հայտնի է, որ տունը կընդունի առաջին հիվանդներին 2020 թ. հունիսիս 1-ին: Շինությունը նախատեսված է 140 երեխայի համար: Բոլոր պարապմունքները կլինեն անվճար: