Search
Close this search box.

Շիրակի մարզում 2 անչափահաս երեխաների 27-ամյա մայրն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով

Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում դեկտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակչուհի 27-ամյա Գայանե Պողոսյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: NEWS.am-ի հետ զրույցում համայնքի վարչական ղեկավար Նորիկ Սահակյանը պատմեց, որ երիտասարդ կինը մոտ երկու ամիս էր, ամուսնալուծված է եղել, ամուսինը երեխաներին խլել է կնոջից:

«Բաժանվել էր, ամուսինը նրան հայրական տուն էր բերել, ու նա շատ ծանր էր տանում բաժանումը երեխաների հետ, շատ ընկճված էր: Տանն էլ ապրում էր մոր ու խորթ հոր հետ: Մայրը ուշադիր էր նրա հնդեպ, թե ոնց է եղել աչքաթղ է արել, աղջիկը սենյակում տուկի թելով կախվել է, մինչեւ հիվանդանոց են հասցրել, մահացած է եղել»,- պատմեց նա:

Նա հավելեց, որ Գայանեի մոտ տարօրինակ վարքագիծ երբեւէ չի նկատել եւ նման քայլը հավանաբար երեխաներից բաժանվելոը հետ է կապված եղել: