Search
Close this search box.

Եթե Փերվեզ Մուշարաֆը մահանա մինչեւ մահապատիժը, նրա մարմինը կախաղան կբարձրացնեն խորհրդարանի մոտ

Եթե մինչեւ մահապատժի դատավճռի իրագործումը Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը մահանա, ապա նրա դին 3 օր շարունակ կախված կմնա խորհրդարանի շենքի մոտ: Այսպիսի որոշում է կայացրել Պակիստանի հատուկ դատարանը, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ դատարանը Մուշարաֆին մահապատժի էր դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով պետական դավաճանության, 2007 թվականին սահմանադրության տապալման մեջ:

Դատարանի որոշումը հաջորդել էր կառավարության այն հայտարարությանը, որ դատավճռի մեջ սխալ է գտել, եւ նրա փաստաբանները հայտնել էին, որ նախատեսում են բողոքարկում ներկայացնել:

Դատարանը իրավապահ մարմիններին հանձնարարել էր Մուշարաֆին ձերբակալել, որը ներկայումս Դուբայում բժշկական օգնություն է ստանում, որ ապահովի մահապատժի իրագործումը:

Բայց եթե նա մեռած գտնվի, «նրա դիակը պետք է հասցնել Իսլամաբադ եւ կախել երեք օր»,- ասվում է հաղորդագրությունում։

Իրավական հարցերի գծով փորձագետներն այս որոշումն անվանել են սահմանադրական, թող որ խորհրդանշական։

Տեղեկատվության նախարար Ֆիրդուս Աշիկ Ավանը չորեքշաբթի հայտարարել էր, որ կառավարական իրավաբանական հանձնաժողովը հայտնաբերել է «բացեր եւ թերություններ» մահվան դատավճռում այն բանից հետո, երբ փաստաբանները տեղեկացրել են վարչապետ Իմրան Խանին այդ գործի մասին։ Մուշարաֆի փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն Գերագույն դատարանում։

Մուշարաֆը իշխանությունը զավթել էր 1999 թվականի հեղաշրջման հետեւանքով, իսկ հետո դարձել նախագահ։ 20007-ի նոյեմբերին Մուշարաֆը դադարեցրել է սահմանադրության գործողությունը եւ արտակարգ դրություն մտցրել, ինչը բողոքների տեղիք է տվել։ Նա հրաժարական է տվել 2008 թվականին, որպեսզի խուսափի իմփիչմենթի սպառնալիքից։

Երբ Նավազ Շարիֆը, որին Մուշարաֆը տապալեց 1999 թվականին, վերընտրվեց վարչապետ 2013-ին, դատավարություն նախաձեռնեց Մուշարաֆի դեմ, իսկ 2014-ին նրան պետական դավաճանության մեղադրանք ներկայացվեց։

Մուշարաֆը մեկնեց Դուբայ 2016 թվականին երկրից դուրս գալու արգելքը հանելուց հետո, եւ հրաժարվեց կանգնել դատարանի առջեւ՝ չնայած բազմաթիվ ծանուցումներին։