Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը կալանավայր չի գնա.դատախազը հոգացել է այդ խնդիրը

Ցեղասպանների ռեժիմը, Սերժիկի գլխավորությամբ իրենց իշխանությունը պահում էին հիմնականում իրենց երկու հոգեզավակների միջոցով, որոնք ղեկավարում էին կարևորագույն երկու կառույցները՝ Դատախազություն և ՀՔԾ:
Բոլոր պատվերով գործերը քննում և ապօրինի մեղադրանք էր առաջադրում ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, իսկ հաստատում, դատարան էր ուղարկում և դատավճիռ էր ապահովում Նոր և հին Հայաստանի անփոփոխ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Արթուր Դավթյանը համակարգում համարվում էր Սերժ Սարգսյանի ամենամտերիմ անձանցից մեկը և ըստ լուրերի մայրակաн կողմից ուներ նաև բարեկամական կապ տիկին Ռիտայի հետ:

Ըստ լուրերի,նա կարողանում էր լուծել Նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով ցանկացած հարց, չար լեզուները նշում են, որ նա այդ ամենը անհատույց չէր կատարում և ըստ դատախազության աղբյուրների Արթուր Դավթյանին դատախազության համակարգում այդ պատճառով կնքել էին << Բումաժնիկ՝ դրամապանակ >> անունով:
Սերժի սերը այն աստիճան էր Արթուր Դավթյանի նկատմամբ, որ վերջինս միայն նրա համար, որ ԱԱԾ քննչականի պետ նշանակի << Բումաժնիկ՝ դրամապանակ >>-ին , փոխեց ԱԱԾ ծառայության մասին օրենքը և հնարավորություն ընձեռնեց բանակում չծառայած անձին՝ Արթուր Դավթյանին ղեկավարել այդ պոստը:

Սակայն այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Գյորգի Կուտոյանը, շատ արագ հասկացավ այն վտանգը, որ իր համար կարող է ներկայացնել Սերժի սիրելի << Բումաժնիկ՝ դրամապանակը >> և կարողացավ հասնել նրան, որ Արթուր Դավթյանը՝ Հոռոմ գյուղից, պաշտոնական առաջխաղացում կատարի ոչ թե ԱԱԾ ում, այլ դատախազությունում:
Արդյունքում Սերժի հոգեզավակը դարձավ Գլխավոր Դատախազ:

Ըստ հավաստի լուրերի ՀՔԾ-ում դեռևս վաղուց են եղել Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու բավարար հիմքեր, սակայն տարբեր պատճառաբանություններով դրան միշտ ընդիմացել է հենց Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանը, որպես վերջնական մեղադրանքը հաստատող կառույցի ղեկավար:

Այդ գործունեության արդյունքում Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու գործողությունը ձգվեց շուրջ 1.5 տարի:
Կրկին ըստ դատախազության աղբյուրների, տեսնելով որ այլևս չի կարողանում խոչնդոտել Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու գործնթացին, Արթուր Դավթյանը կարողացավ հասնել նրան, որ վերջինս առաջադրվի յուրացման օժանդակության մեղադրանք:

Արթուր Դավթյանին հաջողվեց համոզել քաղաքական ղեկավարությանը, որ Սերժ Սարգսյանին կալանավորելու դեպքում ՀՀ-ն խնդիրներ կունենա միջազգային ատյաններում, որ կա նաև Սերժիկի անձեռնամխելիության հաղթահարման խնդիր և այլն:
Կրկին ըստ դատախազության աղբյուրների այսօր Արթուր Դավթյանը ջանք չի խնայում, որպեսզի թուլացնի Սերժիկի մեղադրանքը, չնայած կարելի է արձանագրել, որ միայն այն, որ Արթուր Դավթյանին հաջողվել է հասնել նրան, որ Սերժ Սարգսյանին առաջադրվի յուրացման օժանդակության մեղադրանք, փաստացի լուծել է իր հոգեհոր պատժից խուսափելու հարցը:
Առաջինը՝ դրանով ապահովել է, որ Սերժիկը չկալանավորվի:

Երկրորդը ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երորդ մասը (յուրացում կամ վատնում ) պատիժ է սահմանում 5-ից 8 տարի ժամկետով: Նույն արարքի օժանդակության համար, որն էլ Արթուր Դավթյանի ջանքերով առաջադրվել է Սերժ Սարգսյանին, առավելագույն պատիժ է սահմանում ազատազրկում վեց տարի տարի ժամկետով:
Սերժ Սարգսյանը Արցախյան պատերազմի մասնակից է և նրա վրա տարածվում է վերջին համաներումը, որը Արցախյան պատերազմի մասնակիցներին ազատում է մինչև վեց տարի պատժից:

Ամփոփեմ ՝
Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանի մեղքը հաստատվի դատարանում, և նրան դատապարտեն առավելագույն պատժի, ապա նա միևնույն է նա կալանավայր չի գնա, ուղղակի կազատվի համաներումով , քանի որ ըստ լուրերի, Արթուր Դավթյանը արդեն իսկ նրա համար դա ապահովել է:
Կարծում եմ իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքին և Արթուր Դավթյանի գործունեությանը, քանի դեռ ուշ չէ::
Այնպես որ դեռ հանգստանալ պետք չէ, պայքարը շարունակվում է:

Արտակ Գալստյանի ֆեյսբուքյան էջից