Search
Close this search box.

Ձնաբեր ցիկլոնը ճանապարհին փոզմիշ եղավ. Գագիկ Սուրենյան

«Մի նորմալ ձնաբեր ցիկլոն էր գալիս, նա էլ ճանապարհին փոզմիշ եղավ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի  6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին սպասվում են տեղումներ։