Search
Close this search box.

Հեղափոխությունը վարկաբեկելու հերթական անհաջող փորձ

Պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 325.1-րդ հոդվածով, դրանով կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը:
Ըստ Արման Բաբաջանյանի օրենքը միտված է << ֆեյք նյուզի >> դեմ:

Առաջին հայացքից օրենքը կարծես թե ընդունելի է և ողջունելի, բայց միայն առաջին հայացքից:
Քանի դեռ օրենքը չի ընդունվել , հայտնեմ կարծիքս դրա մասին:
Նախ առաջինը այն հակասում է ՀՀ Սահմանադրության միանգամից երեք հոդվածների:
Սկսեմ հերթով ՝
1. Նախագիծը սահմանափակում է սահմանադրության 41-րդ հոդվածով ամրագրված մտքի, խղճի և կրոնի ազատությունը, օրինակ հասարակությունում կան ինչպես հավատացյալներ, այնպես էլ աթեիստներ, հավատացյալների մեջ կան տարբեր աղանդներ և տարբեր կրոնների դավանողներ:Ըստ նախագծի եթե աթեիստներից մեկը հայտարարություն տարածի, որ Աստված գոյություն չունի և հավատացյալները կեղծ ուղղու վրա են, ապա նրան պետք է դատենք, քանի որ այդ տեղեկությունը գոնե իմ համոզմամբ սուտ է:

2. Նախագիծը սահմանափակում է սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրված կարծիքի արտահայտման ազատությունը, օրինակ եթե մի քաղաքական վերլուծաբան, դիցուք հայտարարություն տարածի որ աշունը թեժ է լինելու, կամ մյուս ընտրությունները կլինեն արտահերթ, կամ իր կարծիքով Սաշիկը իրոք 50/50 է եղել, բայց նման բան տեղի չունենա, կամ Սշիկի 50/50-ի փաստը չհաստատվի, ապա ըստ նախագծի վերլուծաբանին պետք է դատենք:

3. Նախագիծը սահմանափակում է սահմանադրության 43-րդ հոդվածով ամրագրված ստեղծագործության ազատությունը, օրինակ եթե մի ֆանտաստ գրող գիրք հրատարակի, որտեղ կնշի այն մասին, որ կես տարի հետո երեխաները կկլոնավորվեն և դա տեղի չունենա, ապա ապա ըստ նախագծի նրան նույնպես կարող ենք դատել:
Ավելացնեմ, որ գործող քաղաքացիական և քրեական օրենսգրքերը լիարժեք կարգավորում է սուտ տեղեկություններ տարածելու դեպքում նախատեսվող պատասխանատվությունը:

Օրինակ ՝ եթե սուտ տեղեկությունը իր մեջ պարունակում է հանցակազմ, ապա այն տարածողը ենթարկվում է պատասխանատվության սուտ մատնություն կատարելու համար, իսկ եթե տեղեկությունը սուտ է, բայց իր մեջ հանցագործության մասին տվյալ չի պարունակում, ապա այն տարածողը կարող է շահագռգիռ կողմի հայցի բավարարման դեպքում մինչև երեք միլիոն ՀՀ դրամ տույժի ենթարկվել:

Այլ խնդիր է, որ գործող իրավական համակարգը մատնված է անգործության:
Արման Բաբաջանը լավ կաներ պահանջեր, որ այդ մարմինները աշխատեին:
Այնպես որ կարծում եմ, այս նախագիծը գործող կառավարությունը և ԱԺ <<Իմ Քայլը>> դաշինքը վարկաբեկելու, և նրանց խոսքի ազատության սահմանափակման մեջ մեղադրելու հերթական անհաջող փորձ է:

Արտակ Գալստյան