Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Երևանում. բարձրահարկ շենքի մի քանի հարկերում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ տակնուվրա արված բնակարանում՝ ոստիկանության ծառայողի համազգեստ, զենքի պատյան

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 17 շենքի 1-ին հարկից մինչև 4-րդ հարկ, աստիճաններին և պատերին արնանման հետքեր կան:

Sahmahsyan.com-ի փոխանցմամբ՝ոստիկանները նշված շենքի մի քանի հարկերում և 10-րդ բնակարանում հայտնաբերել են արնանման հետքեր, ջարդված, կոտրված սեղան ու աթոռ, իսկ տան որոշ հատվածներ տակնուվրա արված էին:

Ոստիկանների օպերատիվ ժամանման արդյունքում մի քաղաքացի, ով՝ ըստ հարևանների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, գինովցած էր, ձեռքերի մատները բինտով կապված, փորձում էր դիմել փախուստի, սակայն ոստիկանները կարողացան նրան բռնել, ով տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Բնակարանում հայտնաբերվել է նաև ոստիկանության աշխատակցի համազգեստ, զենքի համար օգտագործվող պատյան:

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը և քրեագետը: Ոստիկանությունը պարզում է նաև, արդյոք նշված բնակարանից հիվանդանոցային ահազանգեր եղել են, թե՝ ոչ:. Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի հետ զրույցում մի քանի հարևաններ էլ ասում էին, որ նշված բնակարանը վարձով է տրված և այնտեղից միշտ վիճաբանության ու հայհոյանքի ձայներ են լսվել: