Search
Close this search box.

Հայկ Մարությանը հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին

Հրապարակը գրում է. «Հայկ Մարությանը այսօր երկօրյա արձակուրդի է մեկնել։ Նա 3-շաբաթյա արձակուրդից վերադարձել էր 10 օր առաջ։ Քաղաքապետարանից այդպես էլ չասացին, թե հրատապ արձակուրդի պատճառը որն է։ Սակայն մեզ հայտնի դարձան պատճառները։ Մեր տեղեկություններով՝ վերջին իրադարձությունների, և հատկապես «ԿամԱզների» աղմուկը Հայկ Մարությանը ծանր է տարել։

Նա խորը դեպրեսիայի մեջ է հայտնվել, և այդ հոգեկան վիճակն է պատճառը, որ արձակուրդ է վերցրել և գնացել։ Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ նա պարբերաբար նման դեպրեսիաներ է ունենում և ճգնաժամային իրավիճակներում հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին։

Նախորդ անգամները այդ դեպրեսիաները հաղթահարվել են Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի մերձավոր շրջապատի ջանքերով։ Բայց շրջապատը վստահ չէ, որ այս անգամ կհաղթահարվի դեպրեսիան եւ կարծում են, որ ինչ-որ պահի Մարությանի նյարդերը տեղի կտան և նա հրաժարականի դիմումը կպնդի»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից