Search
Close this search box.

Ողբերգական դեպք Շիրակի մարզում

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 205 Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Շիրակի մարզային փրկարարական վարչության խումբը, ովքեր ընթերակաների և ոստիկանության ծառայողների ներկայությամբ բացելով դուռը՝ մուտքի մոտ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կախված դին։

Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

Կայքի  տեղեկություններով՝ մահացածը նշված շենքի բնակիչ՝ 49-ամյա Սիմոն Զ-ն էր։