Search
Close this search box.

ՖՈՏՈ. Այսօր Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր՝ նոյեմբերի 25-ին, լուսանկար է հրապարակել, որտեղ գրկախառնվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։

Նա շնորհավորել է Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձը։

ArmLife.am լրատվական կայքը նույնպես շնորհավորում է Գագիկ Ծառուկյանին և մաղթում նրան առողջություն, հաջողություն՝ իր բոլոր հայրենանվեր նախաձեռնություններում:

«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար՝ պարոն Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է: Մարդ, ով անձնվիրաբար անդադար արարում և ստեղծում է ի շահ Հայ ժողովրդի :
Եղեք միշտ առողջ պարոն Ծառուկյան՝ Ձեր շնորհաշատ ընտանիքի հետ միասին» ,-գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Այսօր ղեկավարիս ծննդյան օրն է, մարդ, ով միայն ստեղծել է ու կառուցել, ով ուշադիր է բոլորի նկատմամբ, ով մեծահոգի է ու կարեկցող…
Ծնունդդ շնորհավոր պարոն Ծառուկյան…» ,-գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան։