Search
Close this search box.

ԱԱԾ քննչական բաժնի գործողությունները քննադատել է խորհրդարանական ԼՀԿ խմբակցության ղեկավարը

ԼՀԿ-ն դատապարտում է ԱԱԾ քննչական բաժնի գործողությունները
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․

«Քիչ առաջ տեղեկացա, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակը խուզարկվել է ԱԱԾ քննիչի կողմից, ով նաև առգրավել է համակարգիչը, մինչդեռ գրասենյակի համակարգիչներում փաստաբանական գաղտնիք պարունակող բազմաթիվ տեղեկություններ կան:

Քննիչը նշել է, որ պարոն Չամսարյանի վստահորդը հանդիսացող «Աշտարակ կաթ» ընկերության գործով կատարվել է կեղծիք, որը կարող է կատարված լինել գրասենյակի համակարգչով։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ դատարանի որոշումը չի տրամադրվել կողմին։ Ընդ որում, հայտնվում է, որ դատարանն իր այդ որոշմամբ կատարել է «վերապահում» այն դեպքի համար, եթե կրիչը փաստաբանական գաղտնիք չի պարունակում։

Նշվածի վերաբերյալ՝ ընդգծենք, որ փաստաբանական գաղտնիքն օրենքով պահպանվող գաղտնիք է։ Համաձայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝