Search
Close this search box.

Տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են ՌԴ Դուբնա քաղաքի գիշերային ակումբում սպանել գյումրեցի երիտասարդին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,հայաստանցի մի քանի երիտասարդ իրենց հանգիստն են անցկացրել Դուբնա քաղաքի «Լիմոնադ» գիշերային ակումբում, գրում է Infoteka 24-ը: Ակումբում նրանք հանդիպել են իրենց ծանոթների խմբին, որոնց թվում եղել է ոմն Սերգեյ Շ-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Ավելի վաղ, նա կոնֆլիկտ է ունեցել շրջապատի հետ, որում եղել է գյումրեցի Երեմ Գևորգյանը:

Ավելի ուշ, երբ Երեմը և նրա զարմիկը ծխել են գիշերային ակումբի մուտքի մոտ, նշված անձը հանկարծակի հարձակվել է նրանց վրա: Հարվածների հետևանքով Երեմն ընկել է և ստացել գլխի վնասվածք, որն անհամատեղելի է եղել կյանքի հետ, իսկ նրա զարմիկը՝ միջին ծանրության վնասվածքներ: