Search
Close this search box.

Ահազանգ. դիեր են հայտնաբերվել

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է բնակարանի սանհանգույցում և չի արձագանքում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են սանհանգույցի դուռը և ներսում հայտնաբերել Կառլեն Ս.-ի (ծնված 1936 թ.) դին։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 19:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և խոհանոցում հայտնաբերել Աշոտ Մ.-ի (ծնված 1966 թ.) դին։

Դիտեք նաև՝

Այս Բաժնից