Search
Close this search box.

ԱԻՆ-ը տեղեկացնում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 08:42-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դիլիջանի ոլորաններում  և Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։