Search
Close this search box.

Փաշինյանի հանդիպմանը ներս մտած ադրբեջանցին Իլհամ Ալիևի կողմի՞ց էր գործուղված

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փաստորեն հայկական համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը ներս մտած ադրբեջանցին, ոչ միայն Ադրբեջանի շարքային քաղաքացի չէ, այլ մեծ է հավանականությունը, որ հենց Իլհամ Ալիևի կողմից գործուղված էր այդտեղ, քանի որ ադրբեջանական պետական կառույցի աշխատակից է ու խիստ իշխանամետ:

Եթե ռազմական տեսանկյունից դիտենք այս քայլը, ապա սա կարելի է բնութագրել, որպես հետախուզական մեսիջ: Հետախույզների մոտ է ընդունված օպերացիան իրականացնելուց հետո հակառակորդի մոտ, որևէ բան թողնել, որպեսզի պարզ դառնա, որ իրենք եղել են այդտեղ:

Հիմա մնում է հասկանանք, թե ադրբեջանցի պետական աշխատակցին հայերի հանդիպմանը ուղարկող Իլհամ Ալիևը ինչ էր ցանկանում հասկացներ մեզ: