Search
Close this search box.

«Նախարարների աշխատավարձի բարձրացումը ռազմական խնդիր չէր, որ գաղտնի է պահվել». Իվետա Տոնոյան

Նախարարների աշխատավարձերը բարձրացնելը ո՛չ ռազմական, ո՛չ էլ անվտանգության հետ կապված խնդիր էր, որ հանրությունից գաղտնի էր տեղի ունեցել։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Մենք կարծում ենք, որ ոչ թե խնդիր կա աշխատավարձերի բարձրացման առումով, այլ այդ գործընթացի` գաղտնի պահելու և հանրությանը չհայտնելու մեջ։ ՀՀ վարչապետն էլ ասել էր, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում»,–ասաց նա։

Նրա խոսքով` հանրությունը, փաստորեն, այդ լուրի մասին չէր էլ իմանա, եթե մամուլում չլիներ ինֆորմացիայի արտահոսք։ Տոնոյանը կարծում է` հեղափոխությունից հետո հանրությունը վաստակել է կարևոր որոշումների մասին իմանալու իրավունքը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

 

Այս Բաժնից