Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արա Բաբլոյանը շարունակում է մնալ կասկածյալի կարգավիճակում

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը նշել է, որ Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել. նա ունի կասկածյալի կարգավիճակ։

«Քննչական գործողություններ են ընթանում։ Այսօր հարցաքննություն էր իրականացվում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։