Search
Close this search box.

Պայթյուն Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում

Երևանի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 5 շենքի 5-րդ հարկից պայթյունի հետևանքով  53-ամյա Եղիշե Ա.-ն գլխի և ձեռքերի հատվածում ստացած տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«911» ծառայությունն ահազանգն ստացել է հոկտեմբերի 24-ին, ժամը 13:52-ին։

«Երկրորդ ահազանգով տեղեկություն է հաղորդվել, որ նույն հասցեի 6-րդ հարկից ապակիները թափվել են և վնասել շենքի բակում կայանած ավտոմեքենան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել 3 կգ-անոց գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի խոհանոցում այրվել են կենցաղային իրեր: Հյուրասենյակի և խոհանոցի ապակիները կոտրվել են և թափվել: