Search
Close this search box.

«Փաստ է, որ երեխայիս առևանգել են՝ չկա ոչ ողջ, ոչ մարմինը». Հայկուհի Խաչատրյանը պատասխանում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականին

«Հանրապետական ծննդատանը» նորածին երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանը արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հրապարակմանը:

Այն ներկայացնում ենք ստորև.

Շնորհակալ եմ արձագանքելու համար, բայց Ձեզ վստահեցնում եմ, որ մարմինը չի այրվել կան ապացույցներ։ Եղեք հետևողական … Մարմինը քողարկվում է ԴՆԹ հետազոտություն պահանջելուց հետո, այսինքն՝ դա փաստում է,  որ դատաբժշկական ուղարկված մարմինը իմ երեխայինը չի։ Քանի դեռ երեխայիս մարմինը չի հայտնաբերվել, ոչ ոք իրավունք չունի անհայտ օրգանների փորձաքննություն իրականացնել և ժամանակ շահել։ Հատուկ շեշտադրում եմ՝ ՌՔ բժշկուհու Եվրոպա գնալու և կոնֆերանսի մասնակցելու ժամանակացույցի, և Բրյուսելում սեպտեմբերի 21-22 մանկավաճառության կոնֆերանսի ժամանակացույցի զուգադիպությունը հստակեցնել։ Պահանջում եմ՝ այդ անհայտ օրգանների փորձաքննության փոխարեն զբաղվել երեխայիս հայտնաբերման հարցերով։ Փաստ է, որ երեխայիս առևանգել են՝ չկա ոչ ողջ, ոչ մարմինը։ Առևանգման հոդվածի փոխարեն ֆիքսվել եք հակասական ու կեղծ լուրեր տարածող բժիշկների խոսքերի վրա, թե երեխան մահացած է և դեպքի հանգամանքներն ենք պարզում, դրանք չապացուցված խոսքեր են։ Մահ չպիտի ֆիքսվի այնքան ժամանակ, քանի դեռ մարմնի առկայություն և ԴՆԹ հետազոտության արդյունքներ չկան։ Նախաքննությունը հենց սկզբից տարվում է սխալ ուղղությամբ։

MEN Having Babis
Արագ պարզել քեհյանը ի՞նչ կոնֆերանսի պիտի մասնակցեր։ Ու՞մ հետ պիտի գնար։ Որտեղի՞ց է ավիատոմս գնել։ Ի՞նչ պատրվակով է վիզա հանել։ Ի՞նչ հյուրանոց է ամրագրել։ Այդ օրը նույն ռեյսով ովքե՞ր են տոմսեր գնել, կա արդյո՞ք նրանց հետ նորածիններ (երեխաներ)։ քեհյանը իր աղջկա հետ կոդավորված էր խոսում, Հայկուհու հետ դեպք է պատահել, քո ընկերուհի Սյուզիկի նման։ (Հարգելի Սյուզի իմացեք, ո՞վ է Ձեր ընկերուհին (քեհյանի Գերմանիայի աղջիկը և ինչո՞վ է զբաղվում) և ի՞նչ է պատահել Ձեզ հետ): Փողը կուրացրել է բոլորին և չարագործ դարձրել։ Եթե, նույնիսկ, չկարողացա իմ երեխային փրկել` հետամուտ եղեք այս թրաֆիքինգի երևույթով և կանխեք շոշափելի թվացող հանցագործությունը…
Ճանաչելով նրանց ընդունակությունների շրջանակը՝ չեմ բացառում ցանկացած հանցագործություն …