«Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի ընկերներ կարդում եմ Ձեզ հետ կատարված դեպքերը և ապշում։ Բացի նրանից, որ գուգլի փաստաթղթում լրացնում էք Ձեր բողոքը, կխնդրեի մեկ այլ տարբերակով էլ համագործակցենք։ Կարծում եմ, որ հասկանում եք ինչ բարդ խնդրի առաջ է կանգնած մեր հայ ազգը և միասին պիտի լուծենք այս խնդիրը։ Եվ այսպես…
Առաջարկում եմ փոքրիկ տեսանյութ պատրաստել և պատմել Ձեր բողոքի մասին եղելությունը, որպեսզի թափանցիկ ու հասանելի լինի բոլորին։ Կարող եք իմ էջին նշել և իմ էջում ցուցադրվելու տարբերակով հասանելի կլինի բոլորին։ Եթե խուսափում եք ձեր դեմքը ցուցադրելուց կարող եք խոսել և միայն ձեռքերը նկարել։ Կարող եք առանց նշելու իմ անձնականին ուղարկել։ Բոլոր տարբերակներն էլ ընդունելի են։ Հավատացեք ամեն մի դեպք կարդալուց մարմնովս սարսուռ է անցնում։ Հավատացեք այս գործը տանելու եմ առաջ։ Հարկ եղած դեպքում իմ մայր գործի թեմայով Ձեր գործերն էլ մի վարույթով կանցկացնենք։ Ակտիվ եղեք …
Այսքան տարի լռելուց հետո գիտեմ շատ դժվար կլինի, բայց ոչ անհնարին։ Սա սպառնալիք է, սպիտակ եղեռն, հարձակում հայ գենոֆոնդի վրա։ Եկեք կանգնեցնենք այս աղետը։ Ես միայնակ չեմ կարող և բոլորիդ աջակցության կարիքը ունեմ։ Խնդրում եմ ուժ գտեք Ձեր մեջ և կատարեք Ձեր Քայլը …