Search
Close this search box.

Սիրիական բանակը հինգ տարում առաջին անգամ մտել Է Ռաքա

Սիրիական բանակի առաջապահ զորքերը 2014-ից ի վեր առաջին անգամ մտել են Ռաքա քաղաք, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Գործակալությունը հավելել է, որ սիրիական կառավարական զորքերն արդեն տեղակայել են իրենց դիտակետերը:
2014-ին Ռաքան գտնվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:
2017-ի հոկտեմբերին «Սիրիական դեմոկրատական ուժերն» ազատագրել են այն։

Նշվում է, որ համատարած ռմբակոծումների ու ամերիկամետ քրդական կազմավորումների գործողությունների ընթացքում Ռաքան մինչ օրս ավերված է: