Search
Close this search box.

Ողբերգական դեպք. փրկարարները առվակի միջից հայտնաբերել են մեկ տարեկան երեխայի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները Վայքի տարածքում գտնվող հոսող առվակի միջից դուրս են բերել 1 տարեկան տղայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ժամը 18։40-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ջերմուկի խճուղի 1-ին նրբանցքում երեխան կորել է։

Որոնողական աշխատանքներին ներգրավված էին մեծ թվով քաղաքացիներ փրկարարներ ու ոստիկանության ծառայողներ։

Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները և երեխայի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: