Search
Close this search box.

Անչափահասը երեք ընկերների հետ սպանել է հարազատ հորը, ինչի համար ընկերներին դրամական պարգև է խոստացել

Դաղստանցի անչափահասը երեք ընկերների հետ սպանել է հարազատ հորը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Пятый канал»-ին։

16-ամյա անչափահասը վիճել է 55-ամյա հոր հետ, ինչից հետո որոշել է ընկերների հետ սպանելու նրան։ Բացի այդ, նա իր ընկերներին խոստացել է դրամական պարգև, եթե օգնեն ազատվել հորից։

Արդյունքում՝ սեպտեմբերի 22-ին, երեք երիտասարդները հարձակվել և ծեծի են ենթարկել տղամարդուն։ Ստացած վնասվածքներից հայրը տեղում մահացել է: Դրանից հետո անչափահասները տուժածին պատկանող մեքենայով դին տարել են անտառ։

Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է բոլոր երեք հանցագործներին: Նրանք ընդունել են, որ իրենք սպանել տղամարդուն։

Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով («Սպանություն»)։