Search
Close this search box.

Կոչ եմ անում առայժմ կրքերը չբորբորքել. Արման Աբովյան

Համացանցում տեղեկություն է տարածվում, առ այն որ Ուկրաինայի ԱԳՆ զգուշացրել է իր քաղաքացիներին, որ Արցախ այցելելու համար Ուկրաինայի քաղաքացիները կենթարկեն պատասխանատվության։
Անկեղծ ասած ընթերցեցի ուկրաինացիների “նախազգուշացումը” և ինձ համար բաց մնաց միայն մի կետ։

Այն, որ ուկրաինական պետական ապարատը մեղմ ասած լարված է վերաբերվում Արցախին դա վաղուց պարզ է, սակայն այս հայտարարությունն ունի անհապաղ պարզաբանման անհրաժեշտություն։ Եթե խոսքը ադրբեջանական ներքին կարգավորումների մասին է, ապա դա մտահոգիչ չէ, խոսքը անմիջապես ուկրաինական իրավական տիրույթի մասին է։

Տեղեկացնեմ նաև, որ արդեն կապվել եմ Ուկրաինայում մեր դեսպանի հետ, ով ակտիվ աշխատում է այս հարցի շուրջ։
Դրա հետ մեկտեղ պաշտոնական հարցում եմ ուղարկել Ուկրաինայի դեսապանտուն պարզաբանում ստանալու համար։

Մի խոսքով, հույս եմ հայտնում, որ ուկրաինացիները պարզապես ոչ գրագետ են շարադրել իրենց մտքերը հայտարարության մեջ, հակառակ դեպքում դա նշանակում է, որ Ուկրաինայի ուղությամբ իրավիճակ է փոխվել ինչը կստիպի մեզ համարժեք հետևություններ անել և…։
Չեմ շտապի կարծիք հայտնել, մինչև չստանանք մեզ հուզող պարզաբանումներն իրենց հայտարարության կապակցությամբ։
Կոչ եմ անում առայժմ կրքերը չբորբորքել։
Տեսնենք ինչ է ի վերջո ուզում ասել ուկրաինական կողմը։
auto