Search
Close this search box.

Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է»:

Նշենք, որ Մութաֆյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է: