Search
Close this search box.

«Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա». Արդարադատատության նախարարը՝ դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու վերաբերյալ

ՀՀ արդարադատատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:
Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։ Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»:

Տեսանյութը՝ այստեղ