Search
Close this search box.

Սաշիկը վերականգնել է Վովայի և այլ պաշտոնատար անձանց պատճառած վնասը

«Նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը», – «Ազատությանը» փոխանցել է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնեք, որ սեպտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն իշխանությունը չարաշահելու մեղադրանք էր առաջադրել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Ըստ մեղադրանքի, Գասպարյանը 1997-2011-ը թվականները, երբ զբաղեցրել է ռազմական ոստիկանութան պետի, այնուհետև Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ Պաշտպանության նախարարության զորամասի 3 զինծառայողներ՝ Նելսոն Սարոյանը, Արմեն Մովսեսյանը և Խաչիկ Բադեյանը 2001, 2004, և 2009 թվականներից զորամասում հրամանագրված են եղել որպես ռազմական ոստիկան, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել զինծառայության: Դրա փոխարեն կատարել են այլ աշխատանք՝ նրանցից մեկն աշխատել է որպես Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։ Երեք զինծառայողներն այս գործով որպես վկա են անցնում։