Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանը գալիս է Հայաստան՝ աշխատատեղեր ստեղծելու նպատակով

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պատասխանել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ ներքնազգեստի սեփական «Skims» ապրանքանիշի արտադրանքը Թուրքիայից Հայաստան տեղափոխելու մտահոգությանը: Հիշեցնենք՝ օրերս համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Քիմ Քարդաշյանի «Skims» ապրանքանիշի ներքնաշորերն արտադրվում են Թուրքիայում։

«Երկու շաբաթից ես կմեկնեմ Հայաստան, հուսով եմ, որ կգտնեմ ուղիներ` առևտրի զարգացմանը խթանելու և հայերի համար աշխատատեղեր ստեղծելու համար, այդ թվում՝ ապագայում «Skims» արտադրանքների արտադրության միջոցով: Հույս ունեմ, որ իմ առաջիկա այցը Հայաստան հիանալի նորություններ կբերի, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ»,- տեղեկացրել է Քիմ  Քարդաշյանը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը մասնակցելու է Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին։

ArmLife.am

Այս Բաժնից