Search
Close this search box.

Նախարար Ռուստամ Բադասյանը՝ իր ԱԱԾ տնօրեն նշանակվելու խոսակցության մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքեց իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրը: Այդ մասին հայտնել է նա  լրագրողների հետ ճեպազրուցում` անդրադառնալով մամուլում տարածված լուրին: «ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրը նույնքան եմ հնարավոր համարում, որքան, որ ինձ կնշանակեն ՀՀ ֆինանսների նախարար»,- նշեց Բադասյանը:

Հիշեցնենք, որ ոույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է հրաժարականի մասին: Նույն օրը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին: Այնուհետև  ԱԱԾ տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Էդուարդ Մարտիրոսյանը: