Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի կենացը. «Հայաստան ասելով նկատի ունեմ նաև օրվա իշխանություններին»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի ուղերձի «դեմն առնելու» համար եղել է իշխանությունների` ամենաբարձր մակարդակով հրահանգը:

Վերջիններիս լրջորեն անհանգստացնում է Սերժ Սարգսյանի վարկանիշի փոփոխությունը. ի տարբերություն հոգևորականներին ծնկի բերելու իշխանության սպառնալիքի` ՀՀԿ-ականներն ուխտագնացություններ են կազմակերպում դեպի եկեղեցիներ:

Ի դեպ, Լոռու այցի ժամանակ ՀՀԿ-ականների հետ ճաշին մասնակցել է նաև Լոռու հոգևոր առաջնորդ Սեպուհ սրբազանը: Ասում են` Սերժ Սարգսյանը մի քանի կենաց է ասել` նվիրված Հայաստանին, Արցախին, բանակին, ազատամարտիկներին, հերոսներին, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանին:

«Ցանկանում եմ` Հայաստանի համար ամեն բան լավ լինի: Հայաստան ասելով` ոչ միայն երկիրը, ժողովրդին նկատի ունեմ, այլև օրվա իշխանություններին»,- արձանագրել է նախագահը` խիստ զարմացնելով որոշ հանրապետականների: «Մի զարմացեք,- ասել է Սերժ Սարգսյանը:- Անկախ օրվա իշխանությունների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից, Աստված մի արասցե, եթե մեր երկրի մատը վաղը փուշ մտնի, այս իշխանություններից է կախված` երկիրը կկարողանա՞ այդ ճգնաժամից դուրս գալ, թե՞ ոչ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: