Search
Close this search box.

Սասուն Միքայելյանին ոչ վստահելի են համարում. առաջիկայում հրապարակային հայտարարություններ ու քայլեր կլինեն

«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ «Իմ քայլը» խմբակցության աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, նորություն չէ։ Օրերս հենց այդ խմբակցության ներկայացուցիչներից մեկը շատ բնորոշ նկարագրեց իրավիճակը. «88 հոգանոց խմբակցությունը բաժանված է 90 մասի»։

Վերջինս այլ հետաքրքիր բացահայտումներ եւս արեց։ Խմբակցության աշխատանքները շատ յուրահատուկ ձեւով են կազմակերպվում, ամեն խումբ խմբակցության սեփական փոքր նիստերն է անցկացնում։ Բոլորին նույն տեղում հավաքելն արդեն Լիլիթ Մակունցի ուժերից վեր է։ Ավելին, նա ձեւական առումով է խմբակցության ղեկավար, քանի որ ոչ մի հարցում միասնական որոշում չի ընդունվում։

Առավել ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սասուն Միքայելյանի շուրջը։ Նա խմբակցությունում համարվում է ոչ վստահելի մարդ, նրա ներկայությամբ շատ հարցեր չեն քննարկվում, իսկ վերջինս էլ լուրջ հակասությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ, ինչն առաջիկայում կդրսեւորվի հրապարակային հայտարարություններով եւ քայլերով։

Օրերս արդեն արձանագրվեց «ճեղքում». անդրադառնալով Վանեցյանի ուսադիրներն աղբանոց նետելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը` Սասունն ասել է. «Ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի, ես էլ եմ ուսադիր կրել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում