Search
Close this search box.

Տաքանալու է. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

«Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է։ Սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով և Արարատյան դաշտում ու Երևանում կրկին կհասնի +30…+31 աստիճանի։

Առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում տեղումներ չեն սպասվում։ Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: