Search
Close this search box.

ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է Մոսկվայում կիրակի ակնկալվող թաց ձյան մասին

ՌԴ մայրաքաղաքում անձրև, թաց ձյուն և քամու ուժգնացում են կանխատեսել սեպտեմբերի 22-ի համար:

Ինչպես հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ հաղորդագրությունը, անբարենպաստ եղանակային պայմանները կապված են ակտիվ սկանդինավյան ցիկլոնի՝ դեպի կենտրոնական դաշնային շրջան տեղաշարժման հետ: Մոսկվայում տեղումներ են սպասվում ցերեկային ժամերին:

Փրկարարները նշում են, որ առավոտյան չորսից ինն ընկած ժամանակահատվածում քամու ուժգնացումը կհասնի 12-17 մ/վ-ի, իսկ 00:09-20:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 1-22 մ/վ արագության:

Գերատեսչությունից խորհուրդ են տալիս մեքենաները կայանել ծառերից և թույլ ամրացված կառույցներից հեռու, շրջանցել գովազդային վահանակները և չպատսպարվել ծառերի տակ: