Search
Close this search box.

Իրերը հավաքեց ու դուռը փակեց. հրաժեշտի լուսանկար՝ Օսիպյանից

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել.

«Մարդ, ով շատ կարճ ժամանակահատվածում փոխեց համակարգը հիմնովին։ Պարոն Օսիպյանը արժանի է ավելի գնահատված աշխատանքի։ Հաջողություն Գեներալ։ Իրերը հավաքեց ու դուռը փակեց»:

Նշենք, որ Հանրապետության նախագահն արդեն ստորագրել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք՝ նման միջնորդություն նրան ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։