Search
Close this search box.

Եթե գիշերը շունը հարձակվի, պիտի կանգնես կծի էթա, կամ էլ բանակցես. Սասուն Միքայելյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ողջունում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կենդանասիրությունը, բայց մի դիտարկում ունի։

«Կարծում եմ՝ օրինագիծը ժամանակավրեպ է: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ այլ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գայիք՝ կենդանիների պահման տարածքների ստեղծմամբ կամ հատուկ ծառայությունների ստեղծմամբ, որպեսզի ահազանգի դեպքում կարողանայինք կենդանիներին հավաքել»,- նկատեց պարոն Միքայելյանը։

Ըստ նրա՝ Անդրանիկ Քոչարյանն իրեն հարց է տվել՝ եթե գիշերը շունը հարձակվի իր վրա, ի՞նչ պետք է անի, ինքն էլ խորհուրդ է տվել հետևյալը։

«Պիտի կանգնես՝ կծի էթա, ուրիշ բան չես կարա անես, կամ էլ բանակցես, հիմա լուրջ էլի, ճի՞շտ չէր լինի նախ մտածել հատուկ ծառայություններ ստեղծելու և հետո նոր նման նախաձեռնությամբ հանդես գալու համար»,- նկատեց Միքայելյանը։

Ի պատասխան՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ համաձայն չէ իր առաջարկի հետ, որովհետև տարբեր բաների մասին են խոսում։