Search
Close this search box.

«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանի քրեական գործը վստահվել է ԱԱԾ-ին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատասխանատվության կանչելու քրեական գործը վստահել են Ազգային անվտանգության ծառայությանը, այլ ոչ թե ՀՔԾ-ին, որը մինչ այդ լռում էր՝ իր վարույթում Գագիկ Խաչատրյանի մասով քրեական գործ կա, թե ոչ, և միայն օգոստոսի 27-ին «թաքնված բնից» դուրս եկան և հայտարարություն տարածեցին:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` երբ օգոստոսի 27-ին ԱԱԾ-ն ձերբակալել է Գագիկ Խաչատրյանին, հենց այդ օրն էլ ԱԱԾ-ն պահանջել է ՀՔԾ-ին, որ իրենց վարույթում քննվող քրեական գործը փոխանցեն ԱԱԾ-ին: Ուստի վերլուծելով իրավիճակը` ՀՔԾ-ում քննվող առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մասով քրեական գործը միացվեց ԱԱԾ-ում քննվող պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: