Search
Close this search box.

Այս տարի Ստամբուլյան կոնվենցիան Ազգային ժողով չի հասնելու. Ռուստամ Բադասյան

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) այս տարի Ազգային ժողով չի հասնի: Օգոստոսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը ինչ փուլում է:

«Ի սկզբանե պարզ էր, որ գրեթե շանս չկա՝ այս տարի Ստամբուլյան կոնվենցիան Ազգային ժողով չի հասնելու, որովհետև ընթացակարգով հնարավոր չէր»,- ասաց Բադասյանը:

Ըստ նախարարի` Ստամբուլյան կոնվենցիայի հարցով խորհրդատվական կարծիք ունենալու համար դիմել են Վենետիկի հանձնաժողով, իսկ պատասխանը կստանան հոկտեմբերին, այնուհետև այդ հարցը կրկին կառավարությունում պետք է քննարկվի, որից հետո այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան:

«Դա անհրաժեշտ մի գործընթաց է: Կարծում եմ, որ այդ թեման իրեն սպառել է։ Բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն էլ հնչել են»,- եզրափակեց Բադասյանը: