Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Սևանա լճում. 25-ամյա հայ երիտասարդը փրկել է 27-ամյա իրանցու կյանքը, ով ջրահեղձ էր լինում

Երեկ, օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մասնակի ջրահեղձություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 27-ամյա Մուղսեն Ֆահրաջի Մուհամադինն է։ Մինչ Սևանի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Գեղարքունիքի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։20-ի սահմաններում Սևանա լճի «Բոռա-Բոռա» լողափի ջրային հատվածում Մ. Մուհամադդին կորցրել է գիտակցությունը և բերանքսիվայր ընկել ջրի մեջ։
Կայքի տեղեկություններով՝ նրան փրկել է այդ պահին նշված վայրում գտնվող Սևանի բնակիչ՝ 25-ամյա Բաբկեն Գևորգյանը, ով, ինչու չէ, նաև վտանգելով իր կյանքը, նետվել է լճի մեջ և իրանցուն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ դուրս բերել ջրից։ Այնուհետև Բ. Գևորգյանը նրան ցուցաբերել է առաջին բուժօգնությունը, որից հետո արդեն օպերատիվորեն ժամանած Սևանի բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց։
Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Սևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Բաբկեն Գևորգյանն է, ով փրկել է 27-ամյա իրանցու կյանքը